Տարածաշրջանային

Շվեյցարիան ևս կարող է արգելել Չավուշօղլուի ելույթը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիան ևս կարող է արգելել Չավուշօղլուի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի տեղական իշխանությունները երկրի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել` արգելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը նախատեսվում է իրականացվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Ցյուրիխի քաղաքային իշխանությունները, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, Շվեյցարիայի կառավարությանն ուղղված դիմումի մեջ նշել են, որ Չավուշօղլուի այցով երկրում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ասելով, որ ստացել են Ցյուրիխի քաղաքային իշխանությունների նամակը, հայտնել է, որ արտգործնախարարությունն իրավապահ մարմինների հետ կքննի իրավիճակը և ըստ դրա կորոշի ձեռնարկելիք քայլերը:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում: Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:

Ավելի ուշ չեղյալ էր համարվել նաև Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսված Չավուշօղլուի միջոցառումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում