Հասարակական

911 ծառայությունում գրանցված թունավորումների թիվն աճել է

1 րոպեի ընթերցում

911 ծառայությունում գրանցված թունավորումների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը 2016 թվականի դեկտեմբերին և 2017 թվականի հունվարին գրանցել է թունավորման 627 դեպք: Թունավորումների հետևանքով զոհվել է 14, տուժել` 810 մարդ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված ժամանակահատվածում թունավորման առավել շատ` 216 դեպք գրանցվել է ալկոհոլից, որի հետևանքով գրանցվել է 3 զոհ, 214 տուժած: Թունավորման 147 դեպք գրանցվել է շմոլ գազից`8 զոհ, 271 տուժած: Դեղորայքից թունավորումների թիվը 97 է, որի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 96 տուժած: Քիմիական նյութերից թունավորումների թիվը կազմել է 92` 2 զոհ, 95 տուժած: Սննդային թունավորումների թիվը 47 է, զոհ չկա, տուժել է 90 մարդ:

Թունավորումների ընդհանուր թիվը 2015 թվականի դեկտեմբերի և 2016 թվականի հունվար ամսվա տվյալների հետ համեմատ ավելացել է 137-ով: Մասնավորապես, 33-ով ավելացել են շմոլ գազի թունավորումների դեպքերը: 102-ով ավելացել է ալկոհոլից թունավորումների դեպքերի թիվը: Դեղորայքից թունավորումների թիվը նվազել է 17-ով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում