Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան կարող են մտնել ներքին անձնագրերով

ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան կարող են մտնել ներքին անձնագրերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան մուտք կգործեն ներքին անձնագրերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Վաղվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով»,- հայտնել է նա:

ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ին հաստատել էր ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել էր, որ այն երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնց հետ Հայաստանն արդեն ունի կամ պատրաստվում է ունենալ ներքին անձնագրերով մուտքը թույլատրելու մասին համաձայնություն, մուտքի մասին որեւէ նշում չի արվի, որպեսզի այդ անձնագրերը չկորցնեն ուժը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am