«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է «Սենթ Էթիեն»-ին
09:35, 17 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Սենթ Էթիեն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանչեսթերը ներկայացնող ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով աչքի է ընկել հանդիպման 15-րդ, 75-րդ, 88-րդ րոպեներին:
Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյան հայտավորված չէր այս խաղում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում