Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով

Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում։  Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում՝ ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին:

Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը՝ միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:

Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում օրենքի գերակայություն և կարգավորման ազդեցություն հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում:

Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը:

 Հայաստանն ընդգրկվել է առավելապես ազատ երկրների խմբում, ինչպես նաև ընդգրկված է Եվրոպայի խմբում, որը ներառում է 45 երկիր, այդ խմբում զբաղեցնում է 19-րդ տեղը, իսկ ԱՊՀ երկրների շարքում պահպանել է առաջատարի դիրքերը:

Տարածաշրջանի հարևաններից Վրաստանը տնտեսական ազատության ինդեքսում 13-րդ տեղում է, Թուրքիան՝ 60-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ, իսկ Իրանը` 155-րդ տեղում:

Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներն են Հոնգ Կոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am