Հասարակական

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այլևս չկա գերբնակեցման խնդիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այլևս չկա գերբնակեցման խնդիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիր այլևս չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին վստահեցրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

«Խնդիրը լուծելու համար երկու տարի կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ: «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջապես վերաբացվել է, «Հրազդան» ՔԿՀ-ն սահմանվել է, որպես դատապարտյալներին պահելու վայր, «Արմավիր» ՔԿՀ-ում եռակի անգամ մեծացվել է դատապարտյալների պահելու վայրը: Բացի այդ, բազմաթիվ շինարարական աշխատանքներ են կատարվել քրեակատարողական հիմնարկներում: Այսպիսի մեծ ծավալի աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ՔԿՀ-երում չունենք գերբնակեցման խնդիր»,- ընդգծեց Քոչինյանը:

Նրա խոսքով` 12 քրեակատարողական հիմնարկներում թույլատրվում է պահել 5400 դատապարտյալ, իսկ ներկայումս այդ վայրերում պահվում է շուրջ 3900 դատապարտյալ:

«Գերբնակեցման խնդիրը հիմնականում ի հայտ է եկել օրենսդրական չափորոշիչները պահպանելու արդյունքում: Մենք չենք կարող անտեսել անհամատեղելիության չափանիշները և բոլոր անձանց պահել նույն վայրում»,- ընդգծեց Քոչինյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում