Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պաղեստինի նախագահը Բեթղեհեմում մասնակցել է Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնին

Պաղեստինի նախագահը Բեթղեհեմում մասնակցել է Սուրբ ծննդյան և 
Աստվածհայտնության տոնին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Բեթղեհեմի Ծննդյան Տաճարում մասնակցել է հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Պաղեստինի նախագահն ավելի վաղ մասնակցել է նաև Ծննդյան Տաճարի Հայոց Վանքում Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից տրված հյուրասիրությանը:

Հյուրասիրության ընթացքում Սրբազան պատրիարքը ողջունել է Մահմուդ Աբասի ներկայությունը, որից հետո Պաղեստինի առաջնորդը շնորհավորել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանությանը և Իսրայելի հայերին` Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:

Իսրայելում հայկական եկեղեցին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 18-19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am