Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երևանում ամենամյա արտանետումների քանակը նախատեսվում է նվազեցնել 20,6 տոկոսով

Երևանում ամենամյա արտանետումների քանակը նախատեսվում է նվազեցնել 20,6 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի միասնական հետազոտությունների կենտրոնը (JRC), որը հաստատել է Երևանի համար «Կայուն էներգիայի գործողության ծրագիրը», պաշտոնական զեկույց է ուղարկել Երևանի քաղաքապետարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է enpi-info.eu-ն:

Զեկույցում կան մի շարք երաշխավորումներ` կապված բնակելի և տրանսպորտային սեկտորների հետ, որոնք ուղղված են գործողության ծրագրի բարելավմանը: «Կայուն էներգիայի գործողության ծրագրի» նախատեսած միջոցառումների ձեռնարկումը մինչև 2020 թվականը 20,6 տոկոսով կնվազեցնի ամենամյա արտանետումները, իսկ քաղաքային ենթակառուցվածքներում և տրանսպորտային սեկտորում էներգիայի կիրառումը կկրճատվի 16 տոկոսով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am