1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու գործընթացը. Արփինե Հովհաննիսյան

Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու 
գործընթացը. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքացին նախ դիմի իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, այնուհետև՝ Արդարադատության նախարարություն: Կառավարության՝ 2016 թվականի վերջին կատարած փոփոխությամբ քաղաքացին այլևս տարածքային ստորաբաժանում գնալու անհրաժեշտություն չի ունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նորամուծությունը մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նախկինում, երբ քաղաքացին, ամուսնական տարիքը լրանալուց հետո մի քանի անգամ փոխած էր լինում իր բնակության վայրը, ստիպված էր լինում դիմել այդ վայրերի սպասարկումն իրականացնող տարածքային մարմիններ, որը ենթադրում էր թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ֆինանսական միջոցների կորուստ: Այժմ այդ քաշքշուկն ու տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է ներկայացնել միայն անձնագիր, իսկ լրացուցիչ փաստաթղթերը կհավաքագրի Արդարադատության նախարարությունը՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որը համակցված է բնակչության պետական ռեգիստրի բազային:

Կատարված բարեփոխման համատեքստում նախարարն առանձնացրեց նաև կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների նվազեցմանն ուղղված մեխանիզմները: «Վստահ կարող եմ ասել, որ նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացում բացակայում են նշված ռիսկերը, քանի որ բոլոր վճարումները, տեղեկանքի տրամադրման ժամկետները կրճատելու համար, հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ամուսնության առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները ստուգվում են ինչպես տարածքային մարմինների արխիվների տվյալների, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Որպես ծառայության մատուցման նոր գործառույթ՝ ՀՀ ԱՆ-ն այսուհետ, քաղաքացու ցանկության և նախատեսված վճարումը կատարելու դեպքում,  կարող է տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն:

Երկլեզու տեղեկանք տրամադրելու նպատակն է խնայել քաղաքացու ժամանակը՝ թարգմանության համար նոտարական գրասենյակ դիմելու հարցում:

Նախարարը նաև հավելեց, որ այս տարվա հուլիսից մեր քաղաքացիների համար ևս մեկ նոր գործիքակազմ կներդրվի՝ նրանց հնարավորություն տալով www.e-gov.am  և Արդարադատության նախարարության www.moj.am կայքերի միջոցով դիմում ներկայացնել՝ համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին գործարկված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների միջոցով ևս քաղաքացին հնարավորություն կունենա առանց ՀՀ արդարադատության նախարարություն այցելելու դիմում ներկայացնել և ստանալ այդ տեղեկանքը:

Երևանում դրանք գործում են «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքի «Հայփոստի» գրասենյակում (ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2):

Նշենք, որ նախկինում հնարավոր չէր տեղեկանք տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հաշվառված չէին ՀՀ տարածքում, որն էլ դժվարություններ էր առաջացնում ՀՀ քաղաքացիների համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն այդ հնարավորությունն ընձեռված է և ՀՀ տարածքում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի ստուգումը կկատարվի էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]