Սեբաստիա ծննդատանը լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկն իրենց լավ են զգում
13:05, 7 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սեբաստիա ծննդատանը հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծննդատան գլխավոր բժիշկ Դավիթ Իգնոյանը, կինը հղիացել է բնական ճանապարհով, սակայն ծննդաբերել կեսարյան հատումով: «Երեք նորածին տղաների եւ նրանց մայրիկի առողջական վիճակը բավարար է»,-ասաց նա:
Իգնոյանի խոսքով` սա մոր երկրորդ հղիությունն է, սակայն առաջին ծննդաբերությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում