Հասարակական

Հայաստանի քրեակատարողական բոլոր հիմնարկներում վերանորոգումներ են կատարվել

6 րոպեի ընթերցում

Հայաստանի  քրեակատարողական բոլոր հիմնարկներում վերանորոգումներ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում 2015 -2016 թվականների ընթացքում իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ շինարարական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Կատարվել են շինարարական աշխատանքներ կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում, բժշկական մասերում, ճաշարաններում, սանհանգույցներում, ինպես նաև արտաքին արգելագոտու պարագծում»,- նշեց Քրմոյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամբողջովին վերանորոգվել է խոհանոցը, մասնակի վերանորոգվել են սանհանգույցները, արտաքին կոյուղու ցանցը և երկու դիտահոր:

Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով: Մասնաշենքերը սնուցող բաշխիչ էլեկտրական վահանակները և փոխանջատիչները փոխարինվել են նորերով և մասնակի վերանորոգվել են էլեկտրական մալուխները:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են բնակելի գոտու հիվանդասենյակների վերանորոգման և հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են բնակելի գոտու խոհանոցը, իրականացվել է արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի և սանհանգույցի մասնակի վերանորոգում: Վերանորոգվել են կարանտինային երկու կացարանները, վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանը, թոքախտաբանական բաժանմունքի մի շարք հիվանդասենյակներ: Ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրոնային սարքավորումները փոխարինվել են նորերով:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել են արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերը, վերանորոգվել է ջրահեռացման համակարգը: Մասնակի վերանորոգվել են խցերի սանհանգույցները: Վերակառուցվել է 2 աշխատասենյակ՝ նախատեսված քննչական գործողությունների և փաստաբանների հետ հանդիպման համար: Վերանորոգվել են արտաքին ջրահեռացման երկու դիտահոր:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հիմնովին վերանորոգվել են երկու ջեռուցման կաթսաների մարտկոցները: Ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու կացարաններում և միջանցքներում: Հարդարման աշխատանքներ են իրականացվել երկարատև տեսակցության սենյակներում: Վերանորոգվել է ճաշարանը և մասնաշենքի տանիքը:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում սալիկապատման աշխատանքներ են իրականացվել խոհանոցում: Վերանորոգվել և հարդարվել է հանձնուքների ընդունման սենյակը, հարդարման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու թիվ 1 և 2 մասնաշենքերում, վերանորոգվել է գրադարանի մասնաշենքին կից բացօթյա տաղավարի ծածկը: Բժշկական մասն ամբողջությամբ սալիկապատվել է, կատարվել են հարդարման աշխատանքներ:

Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը, պահեստը և ճաշարանը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հինգ մասնաշենքերում, բաց տիպի ռեժիմի դատապարտյալների կացարանում, կարանտինային մասնաշենքում, դատապարտյալների ընդունման սենյակում: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև ճաշարանում և կաթսայատանը: Հիմնարկի բժշկական մասն ամբողջությամբ վերանորոգվել է:

Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը և ճաշարանը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվել երկարատև տեսակցության սենյակներում, հիմնանորոգվել է հանձնուքների ընդունման սենյակը, կառուցվել է սանհանգույց: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև խոհանոցում:Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխը փոխարինվել է նոր մալուխով:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարդարման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում, վերանորոգվել են սանհանգույցները, կարճատև տեսակցության սենյակները, տանիքը: Բժշկական մասն ամբողջովին վերանորոգվել է, բացի այդ վերակառուցվել է նաև ատամնաբուժարանը:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել կանանց տեղամասի խոհանոցում, վերանորոգվել է 6 խուց և վարսահարդարման սենյակը: Ջերմամեկուսացվել է անչափահասների մասնաշենքի արտաքին պատը:

Փոխարինվել է տրանսֆորմատորային երկու ենթակայանները փոխմիացնող էլեկտրական մալուխը, որը պիտանի չէր հետագա շահագործման համար:

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել խոհանոցում, մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել խցերում, իսկ բաղնիքում տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում հարդարման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել երկարատև և կարճատև տեսակցության սենյակներում, մասնակի վերանորոգվել են 7 խցեր, առաջին մասնաշենքի միջանցքը: Մեղրի տեղամասի կացարանում իրականացվել են հարդարման աշխատանքներ:

Փոխվել է բաշխիչ էլեկտրական վահանակից դեպի կաթսայատան մասնաշենքը սնուցող էլեկտրական մալուխը, որը պիտանի չէր հետագա շահագործման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում