Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի հանձնարարականը պետք է դիտարկել տեսչական բարեփոխումների շրջանակներում. Արփինե Հովհաննիսյան

Վարչապետի հանձնարարականը պետք է դիտարկել տեսչական բարեփոխումների 
շրջանակներում. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը դադարեցնելու, նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները վերացնելու մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ հանձնարարականը պետք է դիտարկվի ընդհանուր տեսչական բարեփոխումների տրամաբանության մեջ: Նախարարի խոսքով` արդարադատության նախարարության տեսչությունը՝ որպես տեսչական գործառույթ իրականացնող մարմին, դադարեցնում է իր գործունեությունը և այն վերակազմակերպվում է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության: «Այն պետք է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ իրականացնի իր ներքին հսկողությունը, դա կլինի Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, նոտարիատը և այլն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դադարեցված գործառույթներին՝ նախարարը նշեց, որ այն տեսչական վերահսկողություն չի իրականացնելու կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական կազմակերպությունների նկատմամբ, իսկ մնացած՝ ոչ առևտրային կազմակերպությունների, օրինակ՝ հիմնադրամների, գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվելու է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am