Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իրաքյան զորքերը ԻՊ-ի 772 զինյալների են ոչնչացրել Մոսուլի մերձակայքում

Իրաքյան զորքերը ԻՊ-ի 772 զինյալների են ոչնչացրել Մոսուլի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զորքերը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ իշխանությունների հսկողության վերականգնման գործողության սկսվելուց հետո ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրեթե 800 զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ինչպես նշվում Է Իրաքի բանակի հրամանատարության հատուկ հայտարարության մեջ, «Մոսուլի մերձակայքում գործողության մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել Է ԻՊ-ի 772 կողմնակից»: Նաեւ նշվում Է, որ գերի են բռնվել շուրջ երկու տասնյակ զինյալներ: Նույն ժամանակահատվածում կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի սպառազինության մեջ գտնվող 127 զրահամեքենա, 27 ականանետ, զորքերի կողմից առգրավվել են մեծ քանակությամբ հրետանային արկեր եւ այլ զինամթերք, տասնյակ միավոր թեթեւ հրազեն:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքի կառավարական ուժերից բացի, դրան մասնակցում են քրդական զինված կազմավորումները, ինչպես նաեւ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: Մոսուլը՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ 1,3 մլն բնակչությամբ, ավելի քան երկու տարի գտնվում Է ԻՊ-ի հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am