Սպորտ

Սպորտի նախարարությունը մեկնարկում է «Կյանքը` սպորտի ռիթմով» ամենշաբաթյա մարզումային նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Սպորտի նախարարությունը մեկնարկում է «Կյանքը` սպորտի ռիթմով» ամենշաբաթյա մարզումային նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, առաջնորդվելով «Կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով, կազմակերպել էր առավոտյան մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զանգվածային մարզումների միջոցով փորձ է արվում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Հոկտեմբերի 22-ի մարզումները ներառել էին 6 մարզատեսակ՝ warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: «Այս մարզումներն անվճար են, այս կերպ փորձում ենք հասարակության մեջ խթանել առողջ ապրելակերպը: Մենք չենք բավարարվելու միայն այստեղ մարզումներ անցկացնելով, այլ նաև Երևանի այլ վայրերում ևս»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Այս անգամ մարզմանը մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ:

Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում