Տնտեսություն

Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 13ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքն ու դրանում առկա մտահոգիչ դրույթները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Մեզ մտահոգություններ են հասել, աշխատում ենք: Եվ հիմա մեր նախարարությունն անում է Հարկային օրենսգրքի վերլուծություններ, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Էմիլ Տարասյանը՝ ավելացնելով, որ մինչև ուժի մեջ մտնելն ամբողջ օրենսգիրքը կվերանայվի, ամենաթույլ կետերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա, կվերանայվեն:

Հարցին՝ օրենսգիրքը նորից փոփոխությա՞ն պետք է ենթարկվի, Տարասյանն ասաց, որ չի կարող ասել, որովհետև նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, իսկ իր ներկայացրած գերատեսչությանկողմից՝ ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջանահերթությունները, կվերանայվեն:

Մյուս հարցին՝ իր համար հատկապես ո՞րն է մտահոգիչ դրույթ այդ օրենսգրքում, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ:

«Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են, պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եթե դա իրոք ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի»,- ասաց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում