Տնտեսություն

Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն դրամի շահույթ

1 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն դրամի շահույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կոմիտեի Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 

2023 թվականի ընթացքում համալիրում կայացել են 119 տեղական և միջազգային սպորտային, մշակութային միջոցառումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնցից ստացվել է շուրջ 560 մլն դրամի եկամուտ։ 

Հաշվետու տարում արձանագրվել է 106 մլն դրամ զուտ շահույթ, որը 51%-ով ավելի է 2022 թ․-ի համեմատ։ Պլանավորված շահույթը գերակատարվել է շուրջ 40 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև մարզահամերգային համալիրի 5-ամյա ծրագիրը, որի իրականացման արդյունքում կվերակառուցվեն հիմնական ենթակառուցվածքները։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում