Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կիեւի մետրոյում ոստիկանությունը նռնակներ տեղափոխող տղամարդու է ձերբակալել

Կիեւի մետրոյում ոստիկանությունը նռնակներ տեղափոխող տղամարդու է  ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ոստիկանները Կիեւի մետրոյի կայարանում բերման են ենթարկել նռնակներով զինված տղամարդու: Այս մասին սեպտեմբերի 24-ին հաղորդել է ոստիկանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լենտա ռու»-ն, բերման ենթարկվածը ծառայում էր Ուկրաինայի զինված ուժերում: «Մետրոյի «Վոկզալնայա» կայարանի աշխատակիցը բերման է ենթարկել 46 տարեկան տղամարդու, ում պայուսակում հայտնաբերվել են նռնակները.,-ասել են մամլո ծառայությունից:

Բերման ենթարկված տղամարդն ասել է, որ պայմանագրային զինծառայող է եւ ներգրավված է Դոմբասի ռազմական գործողություններում, իսկ Կիեւ ժամանել է բուժման նպատակով: Հարուցվել է քրեական գործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am