Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոնգրեսական Ռոյսը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Կոնգրեսական Ռոյսը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Էդ Ռոյսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հատկապես ուշադրություն է դարձվել անցած տարի ներկայացված Ռոյս-Էնգել (կոնգրեսական Էլիոթ Էնգելը դեմոկրատ է Նյու Յորքից) առաջարկությունների կյանքի կոչման հնարավորություններին: Այս առաջարկությունները մասնավորապես առնչվում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծից դիպուկահարներին և ծանր զինտեխնիկան հետ քաշելուն, ԵԱՀԿ կողմից ղեկավարվող կրակի վերահսկման համակարգերի տեղադրմանը, ինչպես նաև հավելյալ ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանը: Այս առաջարկները ստացել են 90-ից ավելի կոնգրեսականների աջակցությունը: Առաջարկներով համապատասխան նամակներ ուղարկվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաջորդ ամիս Վաշինգթոնում կայանալիք «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովին առնչվող հարցեր, որին Էդ Ռոյսը ևս մասնակցելու է: Շեշտվում է, որ Ռոյսն այն կոնգրեսականներից էր, որ շարունակաբար բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի, և նրանց մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը: Օբամայի վարչակազմը հանդես է եկել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ վերջին շրջանում կատարվող գործողությունների դատապարտմամբ և դրանք բնորոշել է որպես ցեղասպանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am