Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Նոր գիրք» 3/19. «Խատուտիկի գինի» և «Նրանք ստեղծել են ֆիզիկան»

«Նոր գիրք» 3/19. «Խատուտիկի գինի» և «Նրանք ստեղծել են ֆիզիկան»

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք:

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»


Ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խատուտիկի գինին» (1957), կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Խատուտիկի գինին գրքում, որը մի հիշարժան ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: Բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Գագիկ Մելիքյան

«Նրանք ստեղծել են ֆիզիկան»


Գրքում տեղ են գտել անվանի ֆիզիկոսների, այդ թվում՝ 16 Նոբելյան մրցանակակիրների համառոտ կենսագրությունները, նրանց մասին հետաքրքրաշարժ պատմություններ, կատակներ, անեկդոտներ, իմաստուն մտքեր։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել աշխարհահռչակ ֆիզիկոսների հարուստ կյանքի, մարդկային որակների մասին։ 

Գիրքը նախատեսված է միջին և բարձր դասարանների սովորողների համար։ Այն օգտակար կարող է լինել նաև ֆիզիկայի ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ֆիզիկայի պատմությամբ և առհասարակ մեծերի կյանքով։ Բերված նյութը կարող է օգտագործվել ինչ­պես ֆիզիկայի դասերի, այնպես էլ տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ՝ նպատակ ունենալով խթանելու սովորողների հետաքրքրասիրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am