Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

19 մարդու սպանած ճապոնացին հայտարարել Է, թե «փրկել Է ծանր հիվանդներին»

19 մարդու սպանած ճապոնացին հայտարարել Է, թե «փրկել Է ծանր հիվանդներին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սատոսի Ուեմացուն, որը Ճապոնիայի Սագամիհարա քաղաքում հաշմանդամների տանն սպանել Է 19 եւ վիրավորել 26 մարդու, քննչական մարմիններին հայտնել Է, թե «փրկել Է բազմաթիվ հիվանդություններով տառապող ծանր հիվանդներին» եւ չի զղջում արածի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն ավտոմեքենայում, որով հուլիսի 27-ի առավոտյան Ուեմացուին տարել են դատախազություն, նա կենսուրախ ժպտացել Է լրագրողներին՝ չցուցաբերելով զղջում կամ շփոթմունք:    

Գշերը հետաքննության ժամանակ Ուեմացուն հայտարարել Է, որ «ցանկացել Է փրկել բազաթիվ խնդիրներ ունեցող ծանր հիվանդներին» եւ «ո՛չ զղջում, ո՛չ Էլ ափսոսանք» չի զգում: Միեւնույն ժամանակ նա ասել Է, որ «կցանկանար ամբողջ սրտով ներողություն խնդրել սպանվածների ընտանիքներից այն բանի համար, որ նրանց հրաժեշտը դարձրել Է հանկարծակի»:

Հուլիսի լույս 26-ի գիշերը 26-ամյա Սատոսի Ուեմացուն ներթափանցել Է հաշմանդամների տուն, դանակով սպանել 19 մարդու, վիրավորել 26-ին: Դրանից հետո նա եկել Է ոստիկանության բաժանմունք եւ խոստովանել հանցագործությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am