Սպորտ

Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սան Անտոնիո Սփյորս»-ի լեգենդար բասկետբոլիստ, առաջատար Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Թիմ Դանկանը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 19 տարի: «Սփյորս»-ը այս տարիների ընթացքում եղել է բասկետբոլիստի միակ և անփոխարինելի ակումբը: Այդ ընթացքում Դանկանը նվաճել է չեմպիոնական 5 տիտղոս:

«Արմենպրես»-ը, հաղորդում է, որ այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Մինչ այս խոսակցություններ կային, որ Դանկանը կարող է օգտվել իր պայմանագրում առկա մի կետից և ևս մեկ տարի անցկացնել հարազատ ակումբում, սակայն 40-ամյա կենտրոնականը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից: Կարիերայի ընթացքում Դանկանը մասնակցել է 1392 հանդիպման:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում