Քաղաքականություն

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, Մուտոնենը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը:

ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ` ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար: «Խորհրդարանականները կարող են ակտիվ դեր խաղալ խաղաղության և կայունության ապահովման գործում: Պարտավորված կլինեմ համոզվելու, որ նրանք ունեն դա ապահովելու հնարավորություն»,- ասել է Մուտոնենը:

Երեք տարի ժամկետով ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալներ են ընտրվել լիտվացի Վիլիա Ալեկնետե Աբրամիկիենը, ադրբեջանցի Այազ Գուլիևը, պորտուգալացի Իզաբել Սանթոսը: Մեկ տարի ժամկետով ԵԱՀԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ռումինացի Վիկտոր Դոբրեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում