Փաստ մեկնաբանությամբ

Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն չի ազդելու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա. Պյոտր Սվիտալսկի

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն չի ազդելու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա. Պյոտր Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 04 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան ՊյոտրՍվիտալսկին կարծում է, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն որեւէ ազդեցություն չի ունենալու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա:

«Այն որեւէ բան չի փոխել տարածաշրջանում տարվող մեր քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմանի երկխոսության գործընթացի մեջ: Իհարկե, Բրիտանիայում տեղի ունեցածը շատ լուրջ է, եւ Եվրոպան լրջորեն է անդրադառնալու դրան, բայց մեր երկկողմանի օրակարգի վրա դա նույնիսկ անուղղակի ազդեցություն չունի»,-ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով` Բրիտանիայի հետ, թե առանց, միեւնույն է, Եվրամիությունը պահպանում է առաջատարի դերը:

Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեով հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրման շարունակման օգտին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում