Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանն ու Բրազիլիան հարաբերությունները զարգացնում են մի քանի ուղղություններով

Հայաստանն ու Բրազիլիան հարաբերությունները զարգացնում են մի քանի  ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Բրազիլիան հետևողականորեն զարգացնում են իրենց հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

«Հայաստանում Բրազիլիան դեսպանություն ունեցավ 2007 թվականին, կարծում եմ, որ այդքան էլ երկար ժամանակ չի անցել: Բրազիլիան ու Հայաստանն ամեն երկրում դեսպանություն չունեն: Եթե երկու պետությունները փոխադարձաբար միմյանց երկրներում ունեն դեսպանություններ, ապա  դա խոսում է այն մասին, որ լավ հարաբերություններ ունեն: Երկու երկրների հարաբերությունների սերտացման հիմնական պատճառներից է Բրազիլիայում գոյություն ունեցող հայկական համայնքը: Մեր ունեցած տեղեկություններով Բրազիլիայում ապրում է 45 հազար հայ, որից 25 հազարը` Սան Պաուլոյում է»,-ասաց դեսպանը:

Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի խոսքով, երու երկրները զարգացնում են համագործակցությունը տարբեր մակարդակներում: Որպես օրինակ, նա ներկայացրեց այն, որ  Ռիոն և Երևանը, ինչպես նաև Գյումրին և Օզասկոն քույր քաղաքներ են: Դա նշանակում է, որ տեղական մակարդակով որոշակի համագործակցություն կա: Դեսպանը հիշեցրեց, որ 2002 թվականին կառավարական մակարդակով ստորագրվել է համաձայնագիր` ուղղված մշակութային ոլորտում համագործակցությանը:

«Այստեղ ևս ակտիվ համագործակցություն է նկատվում: Բրազիլական երաժշտությունը, կերպարվեստը, ֆիլմերը ներկայացվում են Հայաստանում, հայկական երաժշտությունը, ֆիլմերը, հայ նկարիչների ստեղծագործությունները` Բրազիլիայում: Մենք նպատակ ունենք կրթական ոլորտում ևս զարգացնել համագործակցությունը: Առաջիկայում նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, ըստ որի, Հայաստանում կկազմակերպվի պորտուգալերենի դասավանդում, այս հարցում սպասեք լավ լուրերի»,-ասաց դեսպանը: Նա նշեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանից 8 հայ պրոֆեսոր մեկնել է Բրազիլիա և դասախոսություններ է կարդում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ուղղություններով:

Անդրադառնալով զբոսաշրջության հարցերին` դեսպանը նշեց, որ նախորդ տարվանից այլևս կարճաժամկետ վիզայի խնդիր գոյություն չունի: Ըստ նրա` չկա տեղեկատվություն երկրների զբոսաշրջիկների վերաբերյալ, բայց նա ներկայացրեց մի քանի թիվ: Մասնավորապես, 2014 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանից Բրազիլիա գնացողների թիվը չէր գերազանցում 50-60-ը: 2015 թվականին Բրազիլիայից  Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 740 էր: Նման ցածր ցուցանիշը դեսպանը բացատրում է տուրիստական փաթեթների թանկ գնով:

«Հայաստանում և Բրազիլիայում բնակիչներն ասում են, որ տուրիստական փաթեթները թանկ են: Այս, իրոք թանկ են: Բայց ես առաջարկ եմ ներկայացրել հայաստանյան տուրիստական ընկերություններին, այն է` շրջանառության մեջ դնել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ, որով երբ Բրազիլիայից զբոսաշրջիկը կգա տարածաշրջան, կլինի մի քանի երկրում, այդ թվում Հայաստանում»,-հավելեց դեսպանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am