Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալիևը պարգևատրել է եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ոճրագործին

Ալիևը պարգևատրել է եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ոճրագործին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` արդեն ավանդական դարձած քաղաքականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ պարգևատրել է ՀՀ ՊՆ զինծառայող, եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևի կողմից բարբարոսության հեղինակի պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի հրապարակած լուսանկարներում:

Հայ զինծառայողների հետ դաժան հաշվեհարդար տեսած ադրբեջանցի ոճրագործներին պարգևատրելու երևույթն Ադրբեջանում նոր չէ. դեռևս 2012 թվականին ի ցույց ողջ աշխարհի Ալիևը ներում շնորհեց և կոչումով պարգևատրեց Հունգարիայում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում Ադրբեջանում որակեցին որպես «ազգային հերոս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am