Սպորտ

Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը

1 րոպեի ընթերցում

Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ շատ է վշտացել երբ Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Իսպանացու խոսքով` նա ջարդել է հեռուստացույցը, երբ Սերխիո Ռամոսը «Ատլետիկո»-ի հետ հանդիպման վերջում հավասարեցրել է հաշիվը և մրցավեճը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Արդյունքում ` «Ռեալ»-ը հաղթանակ է տարել 4:1 հաշվով: Իր զգացմունքների մասին Պիկեն պատմել է արքայական ակումբի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, ովայժմհանդես է գալիս «Պորտու»-ում:

«Իհարկե, ես նյարդայնացել էի: ցանկանում էի, որպեսզի ամեն գնով նրանք պարտվեն: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես ջարդեցի հեռուստացույցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիկեի խոսքերն է մեջբերելMarca-ն:

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն առաջիկայում ուժերը կչափեն Իսպանիայի առաջնության շրջանակում: Մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի2-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում