Հասարակական

Իրավապահները Լատվիայում սպանություն կատարած անձին բերման են ենթարկել Փարաքարում

1 րոպեի ընթերցում

Իրավապահները Լատվիայում սպանություն կատարած անձին բերման են ենթարկել Փարաքարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 22-ին, ժամը 10-ին,Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին։ Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նա 2015թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 12-րդ մասի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում