Սպորտ

Բավարիայի բաց միջազգային մրցաշարում Կարապետյան-Սենեկալ պարային զույգը դարձել է արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Բավարիայի բաց միջազգային մրցաշարում Կարապետյան-Սենեկալ պարային զույգը դարձել է արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում անցկացված «Bavarian open» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը դարձել է արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զույգը ազատ ծրագրում հավաքել է 85,18 միավոր: Արդյունքում, կարճ ծրագրի հետ հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը:

Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:

Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոստոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Դեռ 2015 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էր նվաճել նաեւ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Sofia Trophy-2016» միջազգային մրցաշարում վաստակելով 197,51 միավոր, դարձել էր մրցաշարի հաղթող, ինչի շնորհիվ նա նույնպես նվաճել էր մարտի 28-ից ապրիլի 3-ը Բոստոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում