Սպորտ

Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը «Խազարի Գավաթ 2016» մրցաշարում մեկնարկել են հաղթանակներով

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը «Խազարի Գավաթ 2016» մրցաշարում մեկնարկել են հաղթանակներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է «Խազարի Գավաթ 2016» մրցաշարը, որին մասնակցում են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սարգիս Մկրտչյանը և Հովհաննես Հակոբյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները, որտեղ հայ շախմատիստներից Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը հաթանակներ են տոնել: Սարգիս Մկրտչյանը և Հովհաննես Հակոբյանը առաջին տուրում պարտություններ են կրել:

Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում