Սպորտ

Հռոմի Պապը հանդիպել է Ռոնալդինյոին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Պապը հանդիպել է Ռոնալդինյոին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն Վատիկան կատարած այցի ընթացքում հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Daily Mail-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը Վատիկան էր ժամանել իր Scholas Occurrentes դպրոցների միջազգային ցանց այցելելու նպատակով:

Հռոմի Պապը շատ ջերմ է ընդունել բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի աստղին։ Պապը մեծ ֆուտբոլասեր է եւ երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբին։

Պարբերականի տեղեկացմամբ, դպրոցների միջազգային ցանցում ներառված է մոտ 400 հազար հաստատություն, որոնք գտնվում են աշխարհի 5 մայրցամաքներում:

Լուսանկարը` AP

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում