Տնտեսություն

Հայաստանում առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձը ցույց է տալիս, որ Ամանորին ընդառաջ գնաճն անխուսափելի է դառնում: Հիմնական թանակցումն այս տարի սպասվում է Ամանորի սեղանի հետ ուղիղ կապ ունեցող ապրանքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Հիմնական թանկացումներն սպասվում են մսամթերքի, մրգերի, բանջարեղենների, խմիչքների և մի քանի այլ ապրանքների շրջանում: Թանկացումները պայամանավորված են հայաստանյան շուկայի փոքր ծավալով, որը թույլ չի տալիս, որ արտադրողները կամ վաճառողները ապահովեն տոնական օրերին համապատասխանող ապրանքային խմբաքանակ»,- հավելեց Պողոսյանը:

Ըստ միության նախագահի` աշխատում են նույն տեմպով, պարզապես թանկացնում են, մարդիկ էլ ստիպված գնում են, որովհետև այլ ընտրություն չկա:

Նա նաև նշեց, որ առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին, իսկ հունվարին` մյուս ամիսների 30 տոկոսի չափով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում