Սպորտ

Գարի Կասպարովի գործունեությունը ՖԻԴԵ-ում կասեցվել է երկու տարով

1 րոպեի ընթերցում

Գարի Կասպարովի գործունեությունը ՖԻԴԵ-ում կասեցվել է երկու տարով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը երկու տարով կասցրել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի գործունեությունը, որը կապված կլինի ՖԻԴԵ-ի հետ:

Բացի Կասպարովից, կասեցվել է նաև ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգի գործունեությունը: «Կասպարովը և Լեոնգը չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել ՖԻԴԵ-ում, այդ թվում` նաև ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող ազգային ֆեդերացիաներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՖԻԴԵ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կասպարովը և Լեոնգը մեղավոր էին ճանաչվել ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու պատճառով: Կասպարովը 500 հազար դոլար էր վճարել Լեոնգին, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ Սինգապուրը քվեարկի իր օգտին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում