Քաղաքականություն

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիկտովսկու հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր, ներառյալ պաշտպանական և անվտանգության բնագավառներում, զարգանում է` արժևորելով Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էնն Վիկտովսկին ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։

Էնն Վիտկովսկին կարևորել է Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում