Սպորտ

Բրազիլիայում ոգևորությամբ են սպասում Օլիմպիական խաղերին

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ոգևորությամբ են սպասում Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում ոգևորությամբ են սպասում Օլիմպիական խաղերի անցկացմանը Ռիո դե Ժանեյրոյում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

«Օլիմպիական խաղերի շուրջ գովազդը մեծ է, ինչը կնպաստի նաև ամբողջ Բրազիլիայի տարածքում տուրիզմի ինդուստրիայի զարգացմանը: Բոլորը մասնակցում են Օլիմպիական խաղերի կազմակերպմանը: Մարդիկ շատ հուզված են: Մեզ մոտ նախկինում անցկացվել են տարբեր միջոցառումներ`Պանամերիկյան խաղերը (Pan American Games), Ռազմական համաշխարհային խաղերը (Military World Games), ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթը (FIFA Confederations Cup) և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (FIFA World Cup): Այս բոլոր իրադարձությունները տանում էին մեզ Օլիմպիական խաղերին»,- նշեց Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Բրազիլիայի դեսպանը սեպտեմբերի 20-ին Կարապի լճի հարակից տարածքում մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով 6-րդ փառատոն-ցուցահանդեսին: Նա իր ողջույնի խոսքում հույս հայտնեց, որ հաջորդ տարի Բրազիլիայում անցկացվող օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկները կվերադառնան ոսկիներով:

Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Ռիոն կդառնա առաջին Հարավ Ամերիկյան քաղաքը, որտեղ կանցկացվեն ամառային օլիմպիական խաղերը։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում