Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը հրաժարվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից

Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը հրաժարվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը («Ազգային խորհուրդ» միավորում) հրաժարվել է նոյեմեբերի 1-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, ասվում է սեպտեմբերի 10-ին Խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Երկրում չկան անգամ անհրաժեշտ պայմանների կեսն ազատ եւ արդարացի ընտրությունների համար: Այդ պատճռով Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հրաժարվում է ընտրությունների նմանակամանը մասնակցությունից եւ չի ցանկանում դառնալ դրանց օրինականացման միջոց»,- նշվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 19-ին Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հանդես էր եկել նախընտրական իրադրության ժողովրդավարացման համար իշխանություններին ուղղված մի շարք միջոցառումների առաջարկություններով` բռնաճնշումների վերացում, քաղաքական իրավունքների սահմանափակման վերացում, անկախ մամուլի վրա ճնշման դադարեցում, ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխում, թեկանծուների գրանցման գործառույթների պարզեցում, դիտորդների համար ընտրատեղամասեր  անխոչընդոտ մուտք գործելու ապահովում եւ այլն:

«Նշված խնդիրների չլուծված լինելու պատճառով կասկածներ չկան, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշվեն ոչ թե քվեարկության տեղամասերում, այլ Նախագահի աշխատակազմում»,- նշվում է հայտարարության մեջ:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am