Սպորտ

Մխիթարյանի ուժեղ խաղը դառնում է օրինաչափություն. Der Westen

2 րոպեի ընթերցում

 Մխիթարյանի ուժեղ  խաղը դառնում է օրինաչափություն. Der Westen

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանական Der Westen պարբերականըև աշխարահռչակGoal.com կայքը Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Բորուսիա» - «Օդդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի ուժեղ խաղը դառնում է օրինաչափություն: Այս հանդիպումը չդարձավ բացառություն: Սկզբում նա խփեց սուպերգոլ, հետո էլ երկու անգամ անհավանական ճշգրիտ գոլային փոխանցումներ կատարեց Ռոյսին: Հենրիխը գերազանց էր վերահսկում գնդակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Der Westen-ը՝ Մխիթարյանի հետ լավագույն ֆուտբոլիստ համարելով նաև Իլկայ Գյունդողանին:

Իր հերթին, Goal.com-ը նշել է.«Անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին: Հակառակորդի տուգանային մատույցներում անընդհատ համագործակցում էր Ռոյսի հետ: Փոխանցումներն ու հնարքները արդյունավետ էին: Արժանիորեն դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ»: Կայքը Մխիթարյանի հետ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել նաև Մարկո Ռոյսին:

Երեկ կայացած մրցավեճն ավարտվել է 7:2 հաշվովդորտմունդցիներիհաղթանակով: Մխիթարյանը դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցում կատարել:

Մխիթարյանը նոր մրցաշրջանի 7 պաշտոնական խաղում արդեն իսկ դարձել է 8 և 6 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում