Տարածաշրջանային

Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում հուլիսի 20–ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, 26 օր հիվանդանոցում բուժում ստանալուց հետո մահացել է 19-ամյա Մերթ Ջոմերթը:

Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել` 102-ը: Ահաբեկչության պատասխանատու է հայտարարվել «Իսլամական պետությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում