Սպորտ

Ըմբիշ Տարոն Դումոյանը ձեռքից բաց թողեց աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Տարոն Դումոյանը ձեռքից բաց թողեց աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Կայացան մինչև 50, 60, 74, 96 կգ քաշայինների մրցելույթները: Ըմբիշներից բոլորից հաջող հանդես եկավ 60 կգ քաշայինՏարոն Դումոյանը, ով, տոնելով երեք հաղթանակ, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար պայքարին: Սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում Տարոնը զիջեց ճապոնացի Մասուտո Կավանային: 50 կգ քաշային Նորայր Հախոյանը տոնեց երկու հաղթանակ, սակայն քառորդ եզրափակչում զիջեց ուզբեկ ըմբիշի: 74 կգ քաշային Արմեն Հակոբյանն անհաջողության մատնվեց հենց առաջին գոտեմարտում: Հայաստանը ներկայացուցիչ չուներ 96 կգ քաշային կարգում:

Մեդալներ են խաղարկելու մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշայինները: Հայաստանը 84 կգ քաշային կարգում ևս ներկայացուցիչ չունի: Մյուս քաշային կարգերում համապատասխանաբար հանդես են գալու Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը, Էդգար Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը Արմեն Բաբալարյանն է: Նրան օգնում է Մովսես Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում