Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ադրբեջանի ԶՈւ տասնյակ զինծառայողներ կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել

Ադրբեջանի ԶՈւ տասնյակ զինծառայողներ կոռուպցիոն գործողությունների համար քրեական  
պատասխանատվության են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը հայտարարել է, որ զինված ուժերի շարքերում կոռուպցիոն գործողությունների համար 43 զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալութունը, այս մասին Վելիեւը հայտարարել է Ռազմական դատախազությունում 2015 թվականի առաջին կեսում կատարված աշխատանքների արդյունքների եւ սպասվող խնդիրների հետ կապված օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին դատախազության կողմից բացահայտվել են հատուկ ծանր, բարդ եւ բազմադրվագ հանցավոր գործողություններ, որոնց մեծ մասի վերաբերյալ հետաքննությունն արդեն ավարտվել է եւ հանձնվել դատարաններ:

«Հաշվետու ժամանակաշրջանում խոշոր չափերի հասնող պետական ունեցվածքի հափշտակման մի շարք գործերի վարույթն արդեն ավարտվել է, եւ մեղավորները քրեական պատասխանատվության են ենթարկվել: Հետաքննության ընթացքում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հասցված նյութական վնասի 82,3 տոկոսը վերադարձվել է: Հետքննչական մարմինները ԶՈւ շարքերում անցկացված 63 ստուգումների ժամանակ բացահայտել են 1064 խախտում, 125 մարդ զգուշացվել է, բացվել է 30 քրեական գործ, 203 մարդ կարգապահական տույժի է ենթարկվել», -ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am