Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

The Washington Post-ը բռնապետական Ադրբեջանին համեմատել է Հյուսիսային Կորեայի հետ

The Washington Post-ը բռնապետական Ադրբեջանին համեմատել է  Հյուսիսային Կորեայի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում բռնապետական ռեժիմների ընտրական կեղծարարությունների մասին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում հիշատակվում է նաեւ 2013 թվականին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ընտրական արդյունքները կեղծելու միջոցով Իլհամ Ալիեւի երրորդ անգամ նախագահ ընտրվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համեմատելով Հյուսիսային Կորեայում անցած կիրակի անցկացված քաղաքապետական ընտրություններում ընտրողների 99,97 տոկոս մասնակցության մասին այդ երկրի պետական հեռագրական գործակալության հաղորդագրությունը՝ ամերիկյան հեղինակավոր թերթն այդ առնչությամբ հիշատակում է Ադրբեջանում անցկացված վերջին նախագահական ընտրությունը:

«2013 թվականին նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, դեռեւս քվերակությունը չսկսված, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բջջային հեռախոսների օգտատերերին հաղորդել էր ընտրությունների արդյունքները: Նշվել էր, որ նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ 72 տոկոս ձայներով հաղթանակ է տարել: Ընդդիմության թեկնածուն էլ, իբր, ընդամենը 10  տոկոս ձայներ է հավաքել: Սակայն, որոշ ժամանակ անց պետական մարմինը հաղորդագրություն էր տարածել, թե իբր հեռախոսներին ուղարկված ցուցանիշները գրանցվել են նախորդ տարիներին անցկացված ընտրությունների ժամանակ եւ հրապարակվել սխալմամբ:

Թերթն ընդգծում է, որ ընտրություններում մասնակցության եւ արդյունքների նման բարձր ցուցանիշները հատկանշական են բռնապետական երկրներին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am