Մահացել է Ներսես Պետրոս ԺԹ-ն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազդակ» պարբերականը, հունիսի 25-ին Բեյրութի ժամանակով 08:45-ին Ներսես Պետրոս ԺԹ-ն մահացել է հիվանդանոցում՝ սրտի կաթվածից:
Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել էր 1940 թվականի հունվարի 17-ին Կահիրեում: 1999 թվականից նա զբաղեցնում էր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը: