Սփյուռք

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին  անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։

Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև արտաքին գործերի նախարարության  գործընկերների հետ: «Իրավիճակի հանդարտման դեպքում, եթե մեր հայրենակիցների կողմից ցանկություն լինի տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցենք»,- նշեց Ղուլյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում