Սպորտ

Միշել Պլատինին ժամանեց Հայաստան

1 րոպեի ընթերցում

Միշել Պլատինին ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում