Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Րաֆֆի Գրիգորյանն ու Ալեքսիս Օհանյանը լիահույս են Հայաստանի ապագայի հարցում

Րաֆֆի Գրիգորյանն ու Ալեքսիս Օհանյանը լիահույս են Հայաստանի ապագայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տեխնոլոգիական համաժողովին ներկա լինելու համար Հայաստանում գտնվող Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանն ու «Reddit» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը տպավորված են Հայաստանում անցկացրած օրերով: 

Րաֆֆի Գրիգորյանի խոսքով` հայաստանյան վերջին մի քանի օրերը խենթ օրեր էին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանում այս օրերին: Մենք բոլորս ընդհանուր պատմություն ունենք, և ընտանիքի անդամներ ենք կորցրել Ցեղասպանության ժամանակ: Իմ ազգանունը Գրիգորյան է, որն իմ պապի անունից է: Իրականում մենք չգիտենք, թե ինչ է եղել մեր նախնիների իսկական ազգանունը, քանի որ պապիկս Ցեղասպանության հետևանքով որբ է դարձել, և նրա հիշողության մեջ դա չի պահպանվել: Այն, որ դու զգում ես կապը մյուսների հետ, կամ, օրինակ, տեսնում ես, թե ինչպես են մարդիկ համախմբվում ջահերով երթի համար, հրաշալի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Գրիգորյանը` նշելով, որ իր ընկերները ևս կարող են տեսնել և զգալ այդ ամենը:

Ալեքսիս Օհանյանն էլ հույս հայտնեց, որ հաջորդ 100 տարիներին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին այս օրերին էր, և դա կլին վառ ապագայի հարյուրամյակ, որում հայերն աշխարհի տարբեր վայրերում ապշեցուցիչ հաջողություններ կգրանցեն: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում լինել, մասնակցել այս բոլոր միջոցառումներին, SOAD-ի համերգին` հրաշալի էր: Ես այդ զգացողությունները կիսում եմ ընտանիքիս, ընկերուհուս հետ: Այս ամենն առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար: Ես իսկապես շատ եմ գնահատում այս պահերը: Աշխատանքը խլում է իմ առօրյայի մեծ մասը: Բայց երբ ես վերադառնում եմ Հայաստան, կարծես վերալիցքավորվում եմ` ստանալով այնքան մեծ զգացողություններ, էներգիա: Անցած գիշեր մենք գնացինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դա շատ հարստացնող փորձառություն էր»,- նշեց Ալեքսիս Օհանյանը: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր հայի հաջողությունը ամրապնդում է մեր դիրքերն աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]