Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Թուրքիայում խոչընդոտում են Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի անցկացումը

Թուրքիայում խոչընդոտում են Հայոց   ցեղասպանությանը նվիրված    համաժողովի 
անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Բիլգի» համալսարանը չեղյալ է համարել «Հայոց ցեղասպանություն. հասկացություններ եւ համեմատական հեռանկարներ» անվանմամբ համաժողով անցկացնելու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:

Ապրիլի 26-ին Բիլգի համալսարանում ծրագրված համաժողովի անցկացմանը խոչընդոտելու իրական պատճառը հայտնի չէ: Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ այն չի կարող անցկացվել նշված վերնագրով, եւ խորհուրդ է տվել համաժողովի անցկացման այլ վայր փնտրել:

Համաժողովի կազմակերպիչներ «Պատմության հիմնադրամը» եւ Կալիֆորնիայի համալսարանը (UCLA) Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի անցկացման այլ վայր են սկսել որոնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am