Սպորտ

Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում մինչև 2019 թվականը:«Ես հպարտ եմ լինել ՈՒԵՖԱ կոչվող թիմի ավագը` հաղթողների թիմի ավագը: Ես վստահ եմ, որ կարող եմ հույս դնել ձեզ վրա, այնպես ինչպես դուք կարող եք ձեր հույսը դնել ինձ վրա: Շնորհակալ եմ վստահության համար: Մենք կշարունակեքն մեր աշխատանքը բռնած ուղղությամբ: Հպարտություն է լինել ֆուտբոլային մեծ ընտանիքի` ՖԻՖԱ-ի անդամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերընտրված Պլատինի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ գործակալությունը:

Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2007 թվականին: 2011 նա կրկին վերընտրվել է այդ պաշտոնում: Պլատինին ֆուտբոլիստի կարիերայի ընթացում երեք անգամ արժանացել է «Ոսկե Գնդակ»-ի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում