Հասարակական

Գագիկ Հարությունյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

1 րոպեի ընթերցում

Գագիկ Հարությունյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մարդտի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, դեսպանն ափսոսանք է հայտնել, որ այս ճանաչողական հանդիպումն ուշանում էր՝ Սահմանադրական դատարանի նախագահի զբաղվածության պատճառով։

Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրել է ՍԴ ստեղծման պատմությանն ու գործունեության առանձնահատկություններին, ապա հյուրի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու հետագա անելիքները։ Երկուստեք կարեւորվել է ԱՄՆ դեսպանատուն-ՀՀ ՍԴ կապերի ամրապնդումը, եւ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում