Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային ցանցը մուտք է գործում Հայաստան

Միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային ցանցը մուտք է գործում 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհում ամենամեծ հյուրանոցային խմբերից մեկը` «Կարլսոն Ռեզիդորը» դարձել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի  կառավարիչ և այն վերանվանել   «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան»: Վերջինը, ամբողջությամբ վերանորոգված և արդիականացված, շահագործման կհանձնվի 2016 թվականի սկզբին:

 Ձեռքբերման պայմանագրի ստորագրման ժամանակ «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի փոխնախագահ Արիլդ Հովլանդը հայտնեց, որ  Հայաստանի հյուրանոցային համալիրի ձեռքբերմամբ  «Կարլսոն Ռեզիդորը» իր աճող պորտֆելին նոր երկիր է ավելացնում: «Ողջ տարածաշրջանում ընկերությունը ներկայացված է շահագործվող և կառուցվող ավելի քան 70 հյուրանոցով և 17 հազար սենյակով: Բավականին երկար տևեց մեր մուտքի գործընթացը, եղան շատ բարդություններ, սակայն այսօր արդեն կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ կգործենք նաև Հայաստանում: Դուք  ունեք ահռելի պտմամշակութային ժառանգություն և մեծ սփյուռք, որը ևս հետաքրքիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Հովլանդը: Նա շեշտեց, որ իրենց մուտքը Հայաստանի համար կարող է լավ մարքետինգային գործիք ծառայել և ավելացրեց, որ հյուրանոցային համալիրում բոլոր աշխատակիցները լինելու են հայաստանցիներ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ այսպիսի հյուրանոցային ցանցերի ավելացումը Հայաստանի զբոսաշրջության ճյուղի համար կարող է լուրջ խթան լինել: «Սա ընդգծում է  Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում և ընդհանրապես ուժեղացնում մեր դիրքերը զբոսաշրջային քարտեզում: Ընկերությունը ցանկանում է Հայաստանում ներդնել զբոսաշրջային և հյուրանոցային նոր մշակույթ»,- ասաց նախարարը: Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ «Կարլսոն Ռեզիդորի» մուտքը կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի  հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև կնպաստի երկրում հյուրանոցային բիզնեսի և, ընդհանրապես, զբոսաշրջության զարգացմանը:

Երևանյան «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան» հյուրանոցն այժմ բարեկարգվում և ընդլայնվում է: Ինտերիերի ձևավորումն իրականացնում է «ԱՐԱ Դիզայն Ինթերնեշնլ» ընկերությունը  (Լոնդոն), խոհանոցներն արդիականացվում են «Կ3»-ի կողմից (Գերմանիա), նախագծի ընդհանուր խորհրդատվությունը գլխավորում  է «ԱՎ Փրոջեքթը» (Ռուսաստան): 

Աշխատանքների ավարտից հետո հյուրանոցը կառաջարկի շուրջ 140 սենյակ՝ բարձրակարգ ծառայություններով, ինչպիսիք են գերարագ և անվճար ինտերնետը, շուրջօրյա ռեստորանը՝ բացօթյա մեծ պատշգամբով, տանիքի բացօթյա գրիլ-ռեստորանը՝ քաղաքի և  Արարատ լեռան համայնապատկերով, լոբբի-բարը, 500 քմ հանդիպումների տարածքը, ավելի քան 1000 քմ բարձրակարգ ֆիթնես և սպա գոտին՝ նախագծված և կահավորված միջազգային չափանիշներին համապատասխան և ավտոկայանատեղի:

«Կարլսոն Ռեզիդորն» աշխարհում ամենամեծ և ամենաարագ զարգացող հյուրանոցային խմբերից մեկն է, որը գործում է 105 երկրներում՝ ավելի քան 1350 հյուրանոցով և 180 հազար հյուրասենյակով: «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խումբն ունի 88 հազար աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակները գտնվում են Մինեապոլիսում (ԱՄՆ) և Բրյուսելում (Բելգիա):  

Պայմանագրի ստորագրում «Գոլդեն Փելես» հյուրանոցի և «Կարլսոն Ռեզիդոր» ընկերության միջև: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am