Հասարակական

Արդարադատության ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական ուսուցում կստանան դատախազի 5 թեկնածու ԼՂՀ-ից

1 րոպեի ընթերցում

Արդարադատության ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական ուսուցում կստանան դատախազի 5 թեկնածու ԼՂՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայում տրվել է 2015 թվականի ուսումնական գործընթացի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ արդարադատության ակադեմիայի հանրության հետ կապերի բաժնից, փետրվարի 23-ից սկսվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցումը: Այս տարի Ակադեմիայի ունկնդիրների թիվը 26 է՝ դատավորների 10 և դատախազների 16 թեկնածու: Ընդ որում, Ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական ուսուցում կստանա դատախազի 5 թեկնածու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է մոտ 10 ամիս (2015 թվականի փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը): Այն ընդգրկում է լսարանային ուսուցում (4 կրթական հատվածով) և ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջան (հունիսի 8-ից հոկտեմբերի 16-ը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1230 ակադեմիական ժամ է:

Ուսուցման ծրագրով նախատեսված է թե՛ մասնագիտական, թե՛ հարակից առարկաների դասավանդում: Որպես դատավորների և դատախազների թեկնածուների կրթական ծրագրերի մերձեցման գործընթացի դրսևորում՝ Ակադեմիայում որոշ դասընթացների դասավանդումն իրականացվելու է համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում