Սպորտ

Լևոն Արոնյանը վերջինն էր Ցյուրիխի դասական շախմատի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը վերջինն էր Ցյուրիխի դասական շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարի դասական շախմատի մրցաշարում զբաղեցրեց վերջին տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դասական շախմատում 7 միավորով հաղթող դարձավ Վիշվանաթան Անանդը: Հիկարու Նակամուրան երկրորդն էր 6 միավորով, իսկ Վլադիմիր Կրամնիկը` 3-րդը 5 միավորով: 4-ական միավոր ունեն Կարուանան, Կարյակինը և Արոնյանը: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը վերջինն էր:

Ցյուրիխի մրցաշարում մինչև փետրվարի 19-ը շախմատիստները խաղացին 5-ական դասական պարտիա, իսկ փակման պաշտոնական արարողությունից առաջ կմրցեն արագ շախմատում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում